Եմենում խոլերայի եւ լուծի հետեւանքով մեկ ամսվա ընթացքում 500 մարդ է զոհվել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Թարիք Յազարեւիչը:
«2017 թվականի ապրիլի 27-ից մայիսի 28-ը երկրի 19 նահանգներում խոլերայի եւ լուծի 55.202 դեպք է արձանագրվել, որոնցից 500-ը՝ մահվան ելքով»,- հաղորդել է նա:
Յազարեւիչի խոսքով՝ վերջին ամսվա ընթացքում արձանագրված մահվան դեպքերը չորս անգամ գերազանցում են 2016 թվականի հոկտեմբերից 2017-ի մարտն ընկած ժամանակահատվածի տվյալները:
ԱՀԿ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ կազմակերպությունը մայիսի 25-ի Եմեն օդանավ է ուղարկել՝ 67 տոննա ներերակային ներարկման համար նախատեսված հեղուկով եւ խոլերայի դեմ դեղորայքով: Սա ամենամեծ քանակությամբ բուժօգնությունն է, որ այս երկիր է ուղարկվել 2015 թվականի մարտին հակամարտության սրացումից ի վեր:






