Աֆրիկայում տարածվող մահացու վտանգավոր Էբոլայիի վիրուսը ներթափանցել է Գանա։  Այժմ Գանայի բժիշկները ստուգում են 12-ամյա աղջկա արյան հետազոտությունը, ով նախօրեին մահացել էր ներքին արյունահոսությունից եւ հեմոռագիկ տենդի ախտանիշներից՝ որոնք առաջանում են Էբոլի վիրուսից, հաղորդում է Reuters-ը:

Եթե վիրուսի առկայությունը երեխայի հետազոտություններում հաստատվի, ապա դա կլինի Գանայում վարակման առաջին դեպքը՝ երկրում, որը ընդհանուր սահման չունի Գվինեայի հետ:

Էբոլայի վիրուսով վարակման համաճարակն արեւելյան Աֆրիկայում սկսվել էր Գվինեայում: Այնտեղ այս վիրուսով վարակված 134 մարդկանցից 84-ն արդեն մահացել են: Էբոլի վիրուսով վարակումից 6 մարդ մահացել է Լիբերիայում: Նմանատիպ ախտանիշներ են հայտնաբերվել մարդկանց մոտ նաեւ Մալիում եւ Սյերա-Լեոնում: Վիրուսի տարածվածության պատճառով Սենեգալը փակել է սահմանը Գվինեայի հետ:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդում է, որ Էբոլայի վիրուսի առաջացրած հեմոռագիկ տենդը մահացու վտանգավոր է մարդկանց համար: Առայժմ չկա պատվաստանյութ կամ բուժման փորձված միջոց: Վիրուսը փոխանցվում է մարդկանց միջեւ եւ կենդանիներից մարդուն՝ արյան, օրգանների, արտազատուկների եւ կենսաբանական հեղուկների հետ ուղղակի շփման միջոցով: