Կաթվածից հետո ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները կարող են մարդուն ալկոհոլամոլ դարձնել: Թեխասի համալսարանի բժշկական քոլեջի մասնագետները հետազոտություն են անցկացրել առնետների մասնակցությամբ, որոնք իշեմիկ կաթված են տարել: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports-ում:

Առնետներին առաջարկել են ջուր կամ ալկոհոլային խմիչք ընտրել: Պարզվել է, որ ուղեղի կաթվածից հետո առնետներն ավելի հաճախ ընտրել են ալկոհոլը:

Գիտնականները ենթադրում են, որ կաթվածի ընթացքում գլխուղեղի հատվածները մահանում են, արդյունքում դոպամին հորմոնն ազատագրվում է: Ավելի վաղ ապացուցվել է, որ դոպամինը կարող է ազդել մարդու որոշակի գործողությունների վրա, օրինակ՝ խմելու ցանկության:

Դոպամինի արտադրությունը կանխելը կարող է այն գործիքը դառնալ, որը կաթված տարած մարդկանց կօգնի դիմակայել ալկոհոլին: Սա կարեւոր է, որովհետեւ կաթվածից հետո մարդուն ալկոհոլը հակացուցված է, քանի որ կարող է կաթվածի կրկնության հասցնել: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս խորհուրդը հիվանդները հաճախ անտեսում են: