Գյումրիի ծննդատանը ապրիլի 6 ի լույս 7 ի գիշերը եւ առավոտյան լույս աշխարհ է եկել 17 նորածին: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ այցելել քաղաքի ծննդատուն եւ դրամական պարգեւներ ու նվերներ հանձնել նորածինների մայրերին: Նա մայրերին մաղթել է երջանիկ ու անհոգ կյանք իրենց ու իրենց երեխաների համար:

Սամվել Բալասանյանն այցելել է նաեւ Գյումրիի ծերերի տուն-ինտերնատ, որտեղ մասնակցել է Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը: