Ռոսպոտրեբնադզորը ռուսաստանցի զբոսաշրջիկներին զգուշացրել է Հնդկաստանում համաճարակային իրավիճակի վատթարացման մասին:
«Ռոսպոտրեբնադզորը Ռուսաստանի քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում Հնդկաստանում համաճարակային իրավիճակի վատթարացման ուղղությամբ եւ խնդրում ուղեւորություն ծրագրելիս հաշվի առնել այս տեղեկությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մումբայի շրջանի նահանգներում խոզի գրիպի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է վատթարանալ: Փորձագետների կարծիքով՝ հիվանդների թվի աճը կապված է եղանակային անբարենպաստ պայմանների հետ: 2017 թվականի սկզբից վարակի հետեւանքով ավելի քան 200 մարդ է մահացել, 7.5 հազարը՝ հիվանդանոցներ տեղափոխվել:
Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ հնդկական Հուջարաթ նահանգում Զիկա վիրուսով վարակվելու երեք դեպք է արձանագրվել:
Հնդկաստանի հյուսիս-արեւմտյան Մահարաշթրա նահանգում աճել է նաեւ դենգե տենդով եւ չիկունգունյայով վարակվածների թիվը:
2017 թվականի սկզբից այս երկրում նաեւ խոլերայի 150 դեպք է արձանագրվել, 3-ը՝ մահվան ելքով:






