Գերմանիայում բժիշկները սկսել են ավելի հազվադեպ հակաբիոտիկներ նշանակել մրսածության հետեւանքով հիվանդությունների դեպքում: Այս մասին տեղեկացրել է բժշկական ապահովագրության Techniker Krankenkasse ընկերությունը՝ վերլուծելով 4.8 մլն անձանց տվյալները:

Անցյալ տարի մրսածության պատճառով բժշկի դիմածների միայն 27%-ին է հակաբիոտիկ նշանակվել, ինչը 11%-ով պակաս է 9 տարի առաջվա ցուցանիշից: 2008 թվականին երկրում հակաբիոտիկների հանդեպ կայունության տարածման դեմ արշավ սկսվեց, որի շրջանակում բացատրական աշխատանքներ են տարվում բժիշկների շրջանում:

Մրսածության հետեւանքով հիվանդությունների մեծ մասի պատճառը վիրուսներն են, որոնց դեմ հակաբիոտիկներն անզոր են: Իսկ հակաբիոտիկների սխալ ընդունումը կարող է հանգեցնել կայուն տեսակների բակտերիաների առաջացման, գրում է Spiegel-ը:

Այդ մասին զգուշացրել է նաեւ Գերմանիայի առողջապահության նախարար Գերման Գրյոեն՝ հավելելով, որ բժիշկները պետք է պայքարեն հակաբիոտիկների չմտածված նշանակումների դեմ: Բժիշկները նաեւ պետք է բնակչությանը տեղեկացնեն այն մասին, որ «հակաբիոտիկները չեն օգնում ամեն անգամ հազալու կամ մրսելու դեպքում»: