AstraZeneca ընկերությունը հայտարարել է միգրենի դեմ իր Zomig դեղամիջոցի իրավունքները 302 մլն դոլարով գերմանական արտադրող Grunenthal-ին վաճառելու մասին: 2016 թվականին Ճապոնիայի սահմաններից դուրս Zomig-ի վաճառքի ծավալը կազմել է 96 մլն դոլար:

Grunenthal-ն  այս դեղամիջոցը Ճապոնիայի սահմաններից դուրս բոլոր շուկաներում տարածելու իրավունք կստանա եւ AstraZeneca-ին 200 մլն դոլար կվճարի` գործարքը փակելով, այնուհետեւ փուլ առ փուլ` մնացած 102 մլն դոլարը: Ըստ որում` ԱՄՆ-ում Zomig դեղամիջոցի տարածմամբ, նախկինի պես, զբաղվելու է Impax Pharmaceuticals-ը, որն  ավելի վաղ համապատասխան լիցենզիա է ձեռք բերել:

AstraZeneca-ն, որը խաղադրույք է  կատարում քաղցկեղի եւ այլ հիվանդությունների բուժման համար նոր դեղամիջոցների վրա, վերջին շրջանում իր հին դեղամիջոցների լինցենզիան վաճառում է կամ տալիս:

Grunenthal-ում Zomig-ի ձեռքբերումը ընկերության հավակնությունների համար կարեւոր քայլ են համարում, որը ձգտում է 2022 թվականին վաճառքի ծավալը հասցնել մինչեւ 2.5 մլրդ եվրոյի, հայտնում է Reuters-ը: