Պետք չէ համարել, որ Հայաստանի այն հիվանդանոցներում, որոնք գնում են դեպի մասնավորեցում, միայն դրա պատճառով գները կբարձրանան։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, մեկնաբանելով 2017-2020 թթ․մասնավորեցման ծրագիրը, որը հիմա քննարկվում է խորհրդարանում։
Մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելի քան տասնյակ բժշկական հաստատություններ կան։ Այդ թվում երկրում իրենց պրոֆիլով եզակի՝ Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնը, ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնը։
Այդուհանդերձ, նկատեց նախարարը, կան մի շարք օրինակներ, երբ հանրապետության մասշտաբներով ունիկալ վիրահատությունները կատարվում են մասնավոր կլինիկաներում։ «Կարող եմ նշել երիկամների փոխպատվաստումը «Արաբկիր» կենտրոնում, որը իրականացվում է պետպատվերով։ Այն կարելի է իրականացնել նաեւ մասնավոր հիվանդանոցներում, սեփականության ձեւը այս հարցում որեւէ նշանակություն չունի»,- հայտնել է նախարարը։
Այն հարցին, թե ինչպես են ընտրվել մասնավորեցման ենթակա ձեռնարկությունները, Ալթունյանը պարզաբանեց՝ ԱՆ-ից այստեղ ընդգրկվել են ակտիվների 6 տոկոսից ցածր շահութաբերությամբ բոլոր ընկերությունները (ԿԲ-ի վերաֆինանսավորման դրույքը)։ Այլ կերպ ասած՝ ենթադրվում է, որ նման ձեռնարկությունները ըստ էության վարկունակ չեն։
Այն հարցին, արդյոք պետական հիվանդանոցներում շահույթը ցածր չեն թողնում, որպեսզի բուժման հասանելիությունը, հակառակը, բարձր լինի, Ալթունյանը պատասխանեց․ «Նման մոտեցման մեջ թաքնված են կոռուպցիայի պատճառներ։ Եթե գինը ինքնարժեքից ցածր է սահմանվում, ապա ենթագիտակցաբար ենթադրվում է, որ կլինի նաեւ սեւ դրամարկղ»։
Ծառայությունների հասանելիությունը ամրագրվելու է տենդերային փաստաթղթերում, որոնք հիմա մշակվում են։ Այնտեղ կամրագրվեն պահանջներ այն մասին, որ պահպանվի բուժօգնության ծավալը ու խստորեն հետեւեն գնագոյացման սկզբունքներին, որոնք առաջարկելու է նախարարությունը։
Սեփականաշնորհման փաստաթղթերի ու աճուրդների պատրաստման գործընթացը դեռ չի որոշվել։
«Այս հարցում ես ուզում են ուշադրություն հրավիրել քննադատության եւս մեկ ասպեկտի վրա, որը մեր հասցեին հնչել է խորհրդարանում։ Հայտնում էին, որ մենք նույնիսկ չենք ճանաչում ապագա ներդրողներին։ Այդպես էլ կա։ Ու ես հույս ունեմ, որ արդեն վաղուց անցել են այն ժամանակները, երբ մինչեւ տենդերը հայտնի էր, թե ով է հաղթելու»,- նկատեց Ալթունյանը։






