Նորվեգացի գիտնականներն ապացուցել են, որ համակարգչի դիմաց նստելը յուրաքանչյուր դեռահասի կարող է հասցնել օսթեոպորոզի, որի ժամանակ ավելանում է ոսկրերի կոտրվելու վտանգը եւ երկարում է նրանց վերականգնման տեւողությունը:
Մասնագետների կարծինքները համընկնում են յան հարցում, որ մարդու կմախքը ձեւավորվում է մանկական եվ դեռահասության տարիքում: Անընդհատ նստակյաց ապրելակերպը խանգարում է հենաշարժիչ համակարգի նորմալ զարգացմանը, նպաստում է ճարպակալման եւ օսթեոպորոզի զարգացմանը:
Գիտնականները փորձ են կատարել, որին մասնակցել են 463 աղջիկ եւ 484 տղա: Մասնակիցների տարիքը կազմել է 15-18 տարեկան: Ռենտգենի միջոցով բժիշկները գնահատել են դեռահասների ոսկրերի վիճակը եվ յուրաքանչյուր երեխայի հարցրել են իրենց օրվա կարգացուցակի մասին: Պարզվել է, որ համակարգչի դիմաց անընդհատ նստելը իջեցրել է տղաների ոսկրային հյուսվածքի խտությունը, ավելացրել մարմնի ընդհանուր զանգվածը: Հետաքրքիր է, որ նույն պայմաններում աղջիկների ոսկրային հյուսվածքի խտությունը մեծացել է:
Դեռահաս տղաներին անպայման անհրաժեշտ են ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ շարժունություն: Աղջիկների դեպքում այդ ոլորտում հետազոտությունները կվերստուգվեն եւ կշարունակվեն:
Գիտական խմբի ղեկավար Աննա Ուինթերը ընդգծում է, որ դեռահաս տարիքում են հիմնադրվում մարդու ապագա առողջության բազմաթիվ ցուցանիշներ:






