Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մշակել է դեղամիջոցների, քիմիական ու կենսաբանական միջոցների նկատմամբ միկրոօրգանիզմների ու բույսերի վնասակար օրգանիզմների կայունության կանխման ու հաղթահարման ռազմավարությունը՝ մինչեւ 2030 թ․ժամանակահատվածի համար։
Ռազմավարության մեջ նշվում է, որ հանրային առողջապահության, գյուղատնտեսության, նաեւ սննդի արդյունաբերության ոլորտներում հակաբիոտիկների, քիմիական ու կենսաբանական միջոցների անվերահսկելի կիրառումը հանգեցնում է միկրոօրգանիզմների գենոմների մոդիֆիկացիային, գրգռիչների ու դեղամիջոցների, ախտահանիչ միջոցների նկատմամբ կայուն վարակիչ եւ մակաբուծային հիվանդությունների տարածողների առաջացմանը։
Ռազմավարության իրականացմանն ուղղված ծրագիրը պարունակում է հակաբիոտիկների անվերահսկելի կիրառումը բացառելու միջոցառումներ։ Մասնավորապես, 2018-ին նախատեսվում է օրենսդրական սահմանափակումներ ներդնել հակաբիոտիկների օգտագործման համար, 2019-ին՝ ոչ բուժական նպատակներով կենդանիների համար հակաբիոտիկների գործածման արգելք ներդնել։ Հակաբիոտիկների շրջանառության ներդրվող սահմանափակումների համատեքստում 2019-ին փոփոխություններ են արվելու դեղամիջոցների վաճառքի, նշանակման ու դուրս գրման կարգի հրամանագրերում ու այլ փաստաթղթերում։
Իրականացվելու են ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման համար օրիգինալ հակաբիոտիկներ, այլընտրանքային մեթոդների, տեխնոլոգիաների մշակման ու ներդրման միջոցառումներ։






