Ռուսաստանում մարտի կեսերից մինչեւ հիմա տզային վիրուսային էնցեֆալիտի (ՏՎԷ) ավելի քան 120 եւ իքսոդային տզային բորելիոզի (ԻՏԲ) շուրջ 600 դեպք է գրանցվել:

Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս ցուցանիշն ավելին է, քան նախորդ տարի արձանագրվածը:

«Ռուսաստանի Դաշնությունում ՏՎԷ-ի 125 դեպք եւ ԻՏԲ-ի 587 դեպք է գրանցվել: Այս ցուցանիշները ցածր են նախորդ տարի արձանագրված ցուցանիշներից եւ չեն գերազանցում հնգամյա ժամանակահատվածի միջին ցուցանիշները»,- հաղորդել են գերատեսչությունում:

Այստեղ նաեւ հստակեցրել են, որ օդի ցածր ջերմաստիճանի հետեւանքով տզերը զգալիորեն նվազեցրել են ակտվությունը: «Ռուսաստանի Դաշնության որոշ սուբյեկտներում տզերից տուժածների թիվը, անցյալ տարվա համեմատ, 1.5-2 անգամ նվազել է»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում: Դրանք Ռուսաստանի հարավային եւ արկտիկական գոտիներն են:

Ռոսպոտրեբնադզորի մոնիթորինգի տվյալներով, որն անցկացվել է 2017 թվականի մարտի 16-ից, հունիսի 9-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, նման խնդիրներով 221.7 հազար մարդ է դիմել բուժհաստատություններ, ինչը 1.2 անգամ պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: