ԱՄՆ-ից ավելի քան 30 բժիշկներ կժամանեն Հայաստան՝ երկրի գյուղական շրջանների բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու համար: Բժիշկների ամենամյա այցը կազմակերպում է Հայկական բժշկական առաքելությունը (Armenian Medical Mission):

Մասնագետների խումբը գլխավորելու է Ֆրեզնոյից վիրաբույժ Ջոն Գարրին, որն առաջին անգամ Հայաստան եկել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, հաղորդում է abc30.com-ը: «1988-ին ես բժիշկների առաջին խմբի անդամներից էի, որին թույլ տրվեց ԽՍՀՄ ժամանել»,- նշել է բժիշկը:

Սակայն Հարրին որպես կամավոր Հայաստան է ժամանել ոչ միայն մասնագիտական պարտքի գիտակցմամբ: Նա պարտավորություն էր զգում երկրի առջեւ, որտեղից սերում են նրա նախնիները:

Նրա խոսքով՝ Հայաստանում դիաբետով եւ հիպերտոնիայով բազմաթիվ հիվանդներ կան, բացի այստեղ՝ այստեղ մեծ է ծխողների թիվը: Գարրին ընդգծել է, որ հատկապես գյուղական բնակավայրերում բուժանձնակազմի եւ սարքավորումների պակաս կա, այդ պատճառով իրենք հնարավոր ամեն ինչ անում են՝ մարդկանց օգնելու համար: Նա նաեւ հույս ունի հիվանդների թվում Սիրիայից փախստականների ընդունել: