ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ովքեր ունեն հեպատիտ Ց, նույնպես բուժում են ստանում Վրաստանից ստացված «Սովալդի» դեղամիջոցով։ Այս մասին հայտնում է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ–ն։
Համաձայն հաղորդագրության, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկների անմիջական վերահսկողությամբ ցուցակագրվել են ՄԻԱՎ/հեպատիտ Ց համավարակով ապրող մարդիկ, ովքեր անցել են անհրաժեշտ հետազոտություններ (լյարդի ախտահարվածության աստիճանի եւ գենոտիպի որոշում) եւ համաձայնվել են իրենց միջոցներով ձեռք բերել բուժման համար անհրաժեշտ «Ռիբավիրին» եւ «Դակլատասվիր» դեղամիջոցները եւս՝ կախված բուժման սխեմայից:
«Այսպիսով, 2017թ.-ի հունիսի 9-ից մեկնարկեց նաեւ ՄԻԱՎ/հեպատիտ Ց համավարակով հիվանդների բուժման գործընթացը: Ակնկալում ենք, որ այն կլինի շարունակական», – ասվում է ՀԿ–ի հաղորդագրության մեջ։






