Արյան նոր զգայուն քննությունը կարող է հայտնաբերել քաղցկեղային բջիջները, հայտնում է Fox News-ը` Medical News Today-ին հղումով:
Ստենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները գտել են քաղցկեղային բջիջների հայտնաբերման նոր մեթոդ՝ արյան քննության միջոցով՝ ուռուցքի ԴՆԹ-ն որպես բիոմարկեր օգտագործելով:
Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների մեջ նշվում է, որ արյան քննությունը ճշգրտորեն հայտնաբերել է քաղցկեղային ուռուցքների կեսը՝ թոքերի քաղցկեղի առաջին փուլում գտնվող հիվանդների մոտ, եւ 2-րդ, 3-րդ, 4-րդ փուլում գտնվող քաղցկեղի բոլոր դեպքերը:
Գիտնականները համարում են, որ մեթոդը մեծ պոտենցիալ ունի որպես առողջ մարդկանց եւ բնակչության բարձր վտանգի աստիճանով խմբերի համար քաղցկեղի սքրինինգի գործիք:






