Հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 3168 հեռախոսազանգ, որից  1810-ը` տեղեկատվական բնույթի, 175-ը` 0-7տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության մասով, 97-ը` ծննդօգնության, 344-ը` մասնագիտացված բժշկական օգնության, 251-ը` առողջության առաջնային պահպանման օղակի,  212-ը` դեղերի, 153-ը` ՀՀ ԱՆ գործառույթներին չվերաբերող հարցերի, իսկ 126-ն այլ խնդիրներ, որոնցից 23-ը վերաբերել են առողջապահական պետական տեսչությանը,  82-ը` աշխատանքային իրավահարաբերություններին առնչվող հարցեր, իսկ 21-ը` շնորհակալական խոսք ուղղված ՀՀ առողջապահության նախարարությանը: Այս մասին News.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Ստացված 3168 հեռախոսազանգից 475-ը վերաբերել են մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարված առողջության պահպանման միամսյակին: Ընդհանուր հեռախոսազանգերից 82-ը եղել է բողոք:

Քաղաքացիների հարցերն ուսումնասիրվել են, տրվել են լուծումներ:

ՀՀ ԱՆ «Թեժ գիծ» ծառայությունը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո: Յուրաքանչյուր խնդիր ու բողոք զեկուցվում է նախարարին եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարին: