Ամռանը մարդիկ սննդային թունավորումներին եւ մարսողության հետ կապված խնդիրներին ավելի հաճախ են բախվում՝ անորակ կամ հին մթերք օգտագործելու պատճառով, քան տարվա մյուս եղանակներին: Ինչպե՞ս հաղթահարենք առաջիկայում Երեւանում սպասվող շոգը` առանց նման խնդիրների եւ թունավորումների: Գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանը դրա հետ կապված հետեւյալ խորհուրդները տվեց.

  • Ուշադրություն դարձրեք մթերքների պիտանիության ժամկետին: Պատահում է, որ մթերքի պիտանիության ժամկետը դեռեւս չի սպառվել, սակայն այն օգտագործման համար արդեն պիտանի չէ չափից ավելի շոգի կամ սխալ պահելու հետեւանքով: Օգտագործելուց առաջ համոզվեք, որ մթերքն իսկապես թարմ է:
  • Շոգին ցանկալի չէ սունկ եւ կաթ օգտագործել. բավական մեծ է թունավորվելու կամ մարսողական խնդիրներ ունենալու հավանականությունը:
  • Շոգ եղանակին հակացուցված է նաեւ ալկոհոլի օգտագործումը. այն օրգանիզմից դուրս է բերում հեղումն ու նպաստում ջրազրկմանը:
  • Ապուրներն ու այլ ուտեստները չի կարելի է պահել 3 օրից ավելի, նույնիսկ սառնարանում:
  • Եթե որոշել եք քաղաքից դուրս գնալ, բոլոր մթերքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ապահովեք:
  • Ձգտեք ավելի շատ թարմ միրգ ու բանջարեղեն ուտել:
  • Օրական 2-3 լիտր ջուր խմեք:
  • Թունավորման եւ մարսողության հետ կապված խնդիրների դեպքում ինքնաբուժմամբմ զբաղվել պետք չէ: Ավելի լավ է դիմել բժշկի, հատկապես եթե ախտանշանները 24 ժամվա ընթացքում չեն անում: