Սլինգային վիրահատությունները սթրեսային անմիզապահության ժամանակ խնդիրների կարգավորման արդյունավետ միջոց են:

Ինչպես հաղորդում է Health Cliveland Clinic-ը, սթրեսային անմիզապահությամբ կանանց մոտ մեզի արտահոսքը տեղի է ունենում բարձր ներորովայնային ճնշման հետեւանքով, մասնավորապես՝ հազի, փռշտալու, ծիծաղելու ժամանակ, ասում է բժշկական գիտությունների դոկտոր, ուրոլոգ-գինեկոլոգ Բերի Ռիջուեյը: Եթե դա բավականին հաճախ է տեղի ունենում, ապա կարիք կա մտածելու վիրաբուժական միջամտության մասին:

Սթրեսային անմիզապահության պատճառ կարող է հանդիսանալ թույլ միզուկը: Եթե ձեզ հաջողվի ավելորդ քաշից ազատվել, ապա դա զգալիորեն կհեշտացնի խնդիրը: Կարելի է նաեւ կոնքի հատակի մկանների համար վարժություններ կատարել, ասում է բժիշկ Ռիջուեյը:

Եվ եթե դա էլ չի օգնում, բժիշկները հիմնականում սլինգային վիրահատություն են խորհուրդ տալիս: Ցանցային նյութի մի փոքր կտոր ամրացվում է միզուկի ստորին հատվածում եւ ապահովում է «հետադարձ ընթացքը», ասում է բժիշկ Ռիջուեյը:

Սլինգային վիրահատություններն ավելի արդյունավետ են, քան սովորական վիրահատությունները եւ շատ հազվադեպ են բարդությունների բերում:

Սակայն սլինգային վիրահատությունը չի օգնի ուրգենտ (անհետաձգելի)  անմիզապահության ՝ անմիզապահության երկրորդ տեսակի դեպքում: Այս դեպքում պատճառը ոչ թե անատոմիական թուլությունն է, այլ այսպես կոչված միզապարկի եւ գլխուղեղի միջեւ «անհամաձայնությունը», ինչը եւ դառնում է անմիզապահության պատճառ:

Ուրգենտ անմիզապահության դեպքում բուժումը ներառում է.

Վարժություններ մկանների ամրապնդման համար

Դեղամիջոցներ

Միզապարկի մեջ բոտոքսի ներարկում

Նյարդերի մոտ փոքրիկ էլեկտրոդի տեղադրում, որը կօգնի խթանել նյարդային համակարգի ակտիվությունը: