Նոր փորձնական դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել որոշ կորոնավիրուսների դեմ պայքարում, այդ թվում՝ նրանց, որոնք կարող են հանգեցնել մահացու պանդեմիայի:

Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք վտանգ են ներկայացնում մարդկանց, կատուների, շների, թռչունների, խոշոր եղջերավոր անասունների եւ խոզերի համար: Այդ ընտանիքին են պատկանում նաեւ այն վիրուսները, որոնք ծանր սուր շնչառական համախտանիշ (մահացության մակարդակը՝ 10%) եւ Մերձավորարեւելյան շնչառական համախտանիշ (մահացության մակարդակը՝ 40%) են առաջանում:

Ներկայում կորոնավիրուսների դեմ արդյունավետ դեղամիջոցներ չկան: Վանդերբիլթի համալսարանի բժշկական դպրոցի գիտականները նոր հետազոտության ընթացքում գնահատել են կորոնավիրուսների դեմ պայքարում GS-5734 դեղամիջոցի արդյունավետությունը: GS-5734-ը մշակել են Էբոլա վիրուսի հետեւանքով առաջացած հիվանդությունների բուժման համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ GS-5734-ը հաջողությամբ պայքարել է կորոնավիրուսների դեմ, այդ թվում՝ ծանր սուր շնչառական համախտանիշ եւ Մերձավորարեւելյան շնչառական համախտանիշ առաջացնող վիրուսների:

Մասնագետները ծրագրում են շարունակել հետազոտությունը, որպեսզի ավելի լավ հասկանան այդ վիրուսի կենսաբանությունը եւ այն, թե հատկապես ինչ մեխանիզմներով է այս դեղամիջոցը պայքարում դրա դեմ: