Ամերիկյան Princess Cruises զբոսանավի 37 ուղեվոր վարակվել է վտանգավոր նորովիրուսով։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ, ապրիլի 8-ին նավը ստիպված էր դադարեցնել շրջագայությունը՝ աղիքային ինֆեկցիայի վարակի բռնկման պատճառով։

Նավի մամուլի քարտուղար Կարեն Քենդին հայտնել է, որ ուղեւորները հիվանդացել են ապրիլի 7-ին, երբ նավը խարիսխ է գցել Սան Ֆրանցիսկոյում, տեղեկացնում է  Fox News-ը.

Հիվանդության պատճառը նորովիրուսն է՝ մարդուց մարդուն փոխանցվող վիրուս, որը գրիպանման ախտանիշներ է առաջացնում՝ ներառյալ սրտխառնոց, փսխում, լուծ եւ ստամոքսի սպազմ։

Ըստ Քենդիի, նավի անձնակազմը ինտենսիվ ախտահարում է կատարում, իսկ հիվանդ ուղեւորները մնում են իրենց համարներում։

Crown Princess-ը յոթորյա շրջագայություն է իրականացնում Քալիֆորնիայում՝ Լոս Անջելեսից դեպի Սանտա Բարբարա։