Տղամարդկանց մոտ կարող է ալերգիա առաջանալ սեփական սերմնահեղուկի նկատմամբ, այս մասին հայտնել են նիդերլանդացի գիտնականները: Նրանք առաջարկել են նման անսովոր երեւույթի բուժման մեթոդ: Սերմահեղուկի նկատմամբ տղամարդու օրգանիզմի ալերգիկ ռեակցիան նրանք հետօրգազմային հիվանդագին վիճակի համախտանիշ են անվանել (POIS):

POIS-ով տառապող տղամարդիկ օրգազմից հետո իրենց կարող են այնպես զգալ` ասես գրիպով են վարավել: Նման համախտանիշի արտահայտություններին հետեւել են Ուտրեխտի համալսարանի հետազոտողները:

Գիտնականները փորձերի շարք են իրականացրել, որոնց ընթացքում կամավոր տղամարդկանց առաջարկվել է ձեռնաշարժությամբ զբաղվել: Ըստ որում` փորձարկվողների մի մասի մոտ գրանցվել է մաշկային դրական ռեակցիա` օրգանիզմի աուտոիմունային պատասխանի նշանը:

«POIS-ին հատուկ են տենդը, հարբուխը, չափից ավելի հոգնածությունը եւ աչքերում այրոցը սերմնաժայթքումից անմիջապես հետո: Ախտանիշները կարող են զգացնել տալ 2 շաբաթ շարունակ»,- ալերգիկ արտահայտությունների մասին ասել են գիտնականները:

Բուժելու համար հետազոտողները փորձել են գիպոսենսիբիլիզիր թերապիայի մեթոդը, որով նախատեսվում է օրգանիզմի վրա ալերգենի ոչ մեծ չափաքանակի մշտական ներգործություն: Նման պամաններում տոլերանտություն է առաջանում, եւ օրգանիզմի հիվանդագին ընկալունակությունն աստիճանաբար մեղմվում է:

Հետազոտության ընթացքում տղամարդկանց, մասնավորապես, սեփական չափից ավելի նոսրացրած սերմնահեղուկի ենթամաշկային ներարկումներ են կատարվել: