Օլիմպիական հնգակի չեմպիոն, լողորդ Յան Թորպը գտնվում է Սիդնեյի հիվանդանոցում այն բանից հետո, երբ վարակվել է 2 վտանգավոր ինֆեկցիաներով եւ այլեւս չի պատրաստվում մասնակցել մրցումներին, հաղորդում է նրա գործակալը:

Ինչպես հաղորդում է Sydney Morning Herald-ը, 31-ամյա Թորպը ինֆեկցիայով է վարակվել այն բանից հետո, երբ մի քանի անգամ վիրահատել են նրա ուսը՝ իր հայրենի Ռոնկո քաղաքից ոչ շատ հեռու գտնվող հիվանդանոցում՝ Շվեյցարիայում, հաղորդում է Fox News-ը:

Նրա գործակալ Ջեյմս Էրսկինը Australian Associated Press-ին հայտնել է, որ Թորպը շատ հիվանդ է, եւ ինտենսիվ բժշկական օգնություն է ստանում Սիդնեյում:

«Դա լուրջ է, բայց կյանքի համար վտանգավոր չէ», - ասել է Էրսկինը՝ հերքելով տեղեկություններն այն մասին, որ լողորդը կարող է կորցնել ձեռքը:

Ինֆեկցիան, որով վարակվել է Թորպը, իր բնույթով նման է պոտենցիալ մահացու մետիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլակոկին՝ սուպերմանրէի, որը պատուհաս է դարձել շատ եվրոպական հիվանդանոցների համար:

Տարվա սկզբին ԶԼՄՆ-երը հայտնել էին, որ Թորպը հիվանդանոցում է հայտնվել դեպրեսիայի եւ ալկոհոլին տրվելու պատճառով, սակայն նրա գործակալները հերքել էին այդ տեղեկությունները, հաղորդելով, որ նրան հիվանդանոց են տեղափոխել ուսի սուր ցավի պատճառով։