Մեծ Բրիտանիայից գիտնականները ստեղծել ու փորձարկել են նոր արյան թեստը, որը կարող է բացահայտել ձվարանների չարորակ նորագոյացությունները՝ արդյունավետությամբ զգալիորեն գերազանցելով իր բոլոր նախորդներին:
Ըստ Reuters-ի՝ բրիտանական Angle ընկերությունը նոր թեստը ստուգել է հետազոտության ընթացքում, որին 400 հիվանդ է մասնակցել: Պարզվել է, որ ձվարանների ուռուցքային հիվանդությունների համար նախատեսված Parsortix թեստը կարող է 95% դեպքերում հիվանդների շրջանառվող արյան մեջ բացահայտել քաղցկեղային բջիջների առկայությունը: Նոր թեստի կեղծ դրական արդյունքի ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելի ցածր է, քան ներկայում հասանելի մյուս միջոցների պարագայում:
Parsortix-ում գրանցվելով՝ հիվանդները փոքր կոնքի խոռոչում նորագոյացություն բացահայտելու դեպքում կարող են պարզապես արյան անալիզ հանձնել՝ դրա չարորակ բնույթը պարզելու համար:






