«Ալֆա ֆարմ» ընկերության հատուկ ամառային ակցիան շարունակվում է. Դուք կարող եք Ձեր Ալֆաֆարմ կուտակային քարտի վրա սովորականից գրեթե 2 անգամ ավելի շատ միավորներ կուտակել, գնելով հանրահայտ եվրոպական արտադրողների արեւապաշտպան միջոցները ընկերության դեղատնային ցանցից։
Հիշեցնենք, որ «Ալֆա ֆարմ» ընկերությունը արձակուրդային սեզոնի ընթացքում առաջարկում է.
- 15% կուտակում (cash back) DERMA SUN արեւապաշտպան սփրեյները, քսուքները, գելերը գնելու դեպքում։
- 20% կուտակում Bioderma-ի միջոցները գնելու դեպքում
- մինչեւ 35% կուտակում Mustela Sun-ի ի արեւապաշտպան միջոցները գնելու դեպքում։
Հավելենք, որ DERMA SUN-ը արեւապաշտպան միջոցների թվում հայտնի է որպես միակ իսկապես էկոլոգիական շարք, որը պաշտպանում է մաշկը UVA եւ UVB ճառագայթներից եւ չի պարունակում քիմիական նյութեր, ներկանյութեր եւ արոմատիզատորներ:
Bioderma-ն մոտ 50 տարվա պատմություն ունեցող ֆրանսիական մաշկաբանական լաբարատորիա է, որն առաջարկում է որակյալ կոսմետիկ միջոցներ մաշկային խնդիրների եւ պրոֆիլակտիկ օգտագործման համար։
Mustela Sun-ի արեւապաշտպան արտադրանքը հարմար է եւ մեծահասակներին, եւ երեխաներին` ներառյալ նորածիններին:






