Առողջապահության նախարարության եւ մասնագիտական ասոցիացիաների եւ գլխավոր մասնագետների հետ համագործակցության շրջանակում Հայաստանում հերթական անգամ փոփոխություններ են կատարվում լիցենզավորման գործող կարգերում։

Դրանք, ինչպես տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը, միտված են լիցենզավորման գործընթացի պարզեցմանը, միաժամանակ` արդյունավետ և ժամանակակից բժշկագիտության պահանջներին համապատասխանող իրավական դաշտի ստեղծմանը։

Կարևորելով յուրաքանչյուրի կարծիքը` նախարարությունն առաջարկում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում [email protected] հասցեով ներկայացնել առաջարկներ և դիտողություններ՝ բժշկական օգնություն և սպասարկում, դեղերի արտադրություն կամ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման կարգերի վերաբերյալ: