Սթրեսային իրադարձությունները, ինչպիսին են սիրելի մարդու կորուստը, ամուսնալուծությունը կամ աշխատանքից զրկվելը, կարող են ուղեղի կենսաբանական տարիքը 4 տարով մեծացնել: Այս եւ այլ իրադարձությունները կարող են նաեւ ուղեղի ծանր վնասվածքների հանգեցնել, որոնք մեծացնում են Ալցհեյմերի եւ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Գիտնականները կազմել են 27 սթրեսային իրադարձությունների ցանկը, որոնք կարող են չափազանց բացասաբար անդրադառնալ ուղեղի առողջության վրա:
Նրանց խոսքով՝ խնդիրներ կարող են առաջանալ դեռեւս մանկության տարիներին. եթե երեխան երկրորդ տարին նույն դասարանում է մնացել կամ նրան ընդհանրապես դպրոցից հանել են, սա կարող է նրա առողջության վրա բացասական ներգործություն ունենալ: Եթե երեխայի ծնողները չեն կարողանում աշխատանք գտնել կամ ալկոհոլի, թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունեն, երեխայի ուղեղը դարձյալ տուժում է:
Դեռահաս եւ մեծ տարիքում հաճախ հարված է հասցնում ծնողների ամուսնալուծությունը, ծնողի, ազգականի մահը, կողակցի անհավատարմությունը կամ ամուսնու ծնողների հետ լուրջ վեճը: Դրամական խնդիրները, այդ թվում՝ սնանկությունը կամ հեռացվելը, հրդեհի կամ ջրհեղեղի հետեւանքով տունը կերցնելը այլ վտանգավոր գործոններ են:
Սուր սթրեսը ուղեղի բորբոքում եւ դեպրեսիա է առաջացնում, իսկ սա մեծացնում է դեմենցիայի վտանգը: Ի դեպ, Ալցհեյմերի հիվանդության ամերիկյան ասոցիացիայից բժիշկ Մարիա Կարիլլոն այս ցանկին հավելել է այնպիսի իրադարձությունները, ինչպիսին են դպրոցը փոխելը եւ տան գնումները: Իսկ ընդհանրապես սթրեսային ցանկացած իրադարձություն ուղեղի կենսաբանական տարիքին մոտ 4 տարի է ավելացնում՝ առաջացնելով նրա վաղաժամ ծերացում:
Ահա 27 իրադարձությունների ցանկը, որը կազմել են US Alzheimer’s Association-ի գիտնականները.
- Մանկության եւ պատանեկության տարիքում. երկրորդ տարում նույն դասարանում մնալը;
- Տնից հեռանալը;
- Գործազուրկ ծնողները;
- Շատ խմող ծնողները;
- Թմրամոլ ծնողները;
- Դպրոցից հեռանալը;
- Դպրոցից դուրս մնալը;
- Ցանկացած տարիքում. համալսարանից դուրս մնալը;
- Աշխատանքից հեռացվելը;
- Աշխատանքից երկարատեւ բացատրելը;
- Ծնողի մահը;
- Ծնողների ապահարզանը;
- Զուգընկերոջ անհավատարմությունը;
- Օրենքի հետ խնդիրները;
- Եղբոր կամ քրոջ մահը;
- Երեխայի մահը;
- Երեխայի մասնակցությամբ վթարը;
- Հրդեհի կամ ջրհեղեղի պատճառով տան կորուստը;
- Ֆիզիկական հարձակումը;
- Սեռական բռնությունը;
- Լուրջ իրավաբանական դժվարությունները;
- Բանտարկվելը;
- Սնանկությունը;
- Գումարի կամ գույքի կորուստը;
- Նպաստով ապրելը;
- Զինվորական ծառայությունը;
- Ռազմական գործողությունների մասնակցելը:






