Ջրի նշանակությունը գախտնիք չէ, բայց այն կարող է դրականորեյն փոխել ձեր կյանքը, եթե սկսեք այն խմել ամեն առավոտ:Եթե դուք ուզում եք նիհարել կամ ուղղակի առողջ մնալ, ապա ջուրը պետք է  ձեր առավոտյան ռացիոնի բաղկացուցիչ մասը լինի:

Այն խոնավացնում է ձեր բջիջները

Երկարատեւ գիշերային հանգստից հետո մենք սովորաբար արթնանում ենք ջրազրկված վիճակում: Հեղուկի ընդունումը առավոտյան ժամերին շատ կարեւոր է, քանի որ այն մեծացնում է արյան եւ մկանների նոր բջիջներերի սինթեզի արագությունը: Խոնավացված օրգանիզմը նպաստում է թթվածնի առողջ հոսքին՝ թույլ տալով մնալ առույգ եւ էներգիայով լի:

Ջուրը, եւ հատկապես կիտրոնով ջուրը հանդիսանում է բնական հակաօքսիդանտ: Խմելու ջուրը օրգանիզմից մաքրում է թույներն  ու արգասիքները: Այն թույլ է տալիս ոչ միայն առողջ մնալ, այլ նաեւ մաքրում է մաշկը: Ինչպես նաեւ ջուրը մաքրում է  աղիները,  թույլ տալով հարկ եղածի պես մարսել սնունդը: Մեկ բաժակ ջուրը լավ է, իսկ  այնտեղ կիտրոն ավելացնելով դուք մեծացնում եք միզարձակման հաճախությունը եւ խթանում  լյարդի թունազրկման գործընթացը:

Այն նաեւ օգնում է նվազեցնել քաշը

Հաշվեք, որ ջուրը զարթուցիչի զանգ է ձեր մարսողական համակարգի համար:

Մեկ բաժակ ջուրն առավոտյան  սոված փորին լավացնում է նյութափոխանակությունը ամբողջ օրվա ընթացքում:Իրականում, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ջրի օգտագործման շատացումը բերում է կալորիաների այրման արագության մեծացման՝ դրանք ճարպի տեսքով պահեստավորելու փոխարեն: Ջուրը նաեւ լցնում է ձեր ստամոքսը՝ փակելով ախորժակը: Շատ հավանական է , որ օրը քաղցր սուրճ-լատեի  փոխարեն մեկ բաժակ առողջ ջրով սկսելու դեպքում՝ դուք օրվա ընթացքում ավելի շատ ճիշտ որոշումներ կընդունեք:

Այն կանխարգելում է հիվանդությունները

Եթե դուք հաճախ եք հիվանդանում, հնարավոր է , որ դուք քիչ քանակով ջուր եք խմում: Ջուրը կարեւորագույն դեր է խաղում առողջ լիմֆատիկ համակարգը պահպանելու հարցում: Եթե այս համակարգը բալանսավորված է, ապա ձեր օրգանիզմը կարող է հեշտությամբ պայքարել վարակների դեմ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրազրկումը բերում է կորտիզոլի մակարդակի բարձրացման, ինչն էլ հանգեցնում է սթրեսի եւ տարբեր հիվանդությունների