Ամերիկյան FDA գործակալությունը «բեկումնային թերապիա» է անվանել AstraZeneca ընկերության Imfinzi (դուրվալումաբ) դեղմիջոցը, որը նախատեսված է թոքերի՝ վիրահատության ոչ ենթակա, ոչ մանրաբջջային ՞՞՞քաղցկեղի բուժման համար, երբ քիմիաթերապիան ու ճառագայթային թերապիան արդյունք չեն տալիս։ Աս մասին հայտնել է  AstraZeneca ընկերությունը։

«Imfinzi-ն առաջին իմունոօնկոլոգիական դեղամիջոցն է, որը կլինկական տեսակետից զգալի գերազանցություն է ցույց տվել այս վաղ, ոչ մետաստատիկ փուլում, դրա համար էլ մենք հույս ունենք այն հնարավորինս շուտ հասցնել հիվանդներին»,- հայտնել է AstraZeneca-ի դեղամիջոցների գլոբալ մշակումների հարցերով գործադիր փոխնախագահ Շոն Բոենը։

«Բեկումնային թերապիայի» կարգավիճակը կոչված է արագացնել՝ ծանր վիճակների բուժման համար նախատեսված ու վաղ կլինիկական հուսադրող արդյունքներ ցուցադրած նոր դեղամիջոցների մշակումը ու նորմատիվային ընթացակարգը։ Դեղամիջոցն այդ կարգավիճակը ստացել է PACIFIC III փուլի հետազոտությունների անցումային արդյունքների հիման վրա։

Imfinzi-ն մարդկային մոնոկլոնալ հակամարմին է, որը ուղղված է PD-L1-ի դեմ, արգելափակում է  PD-L1 –ի փոխգործակցությունը PD-1 –ի ու CD80 –ի հետ  Т-բջիջների վրա, հակազդելով ուռուցքի իմունոդեֆիցիտի մարտավարությանն ու խթանելով իմունային պատասխանը։ Անցած շաբաթ ընկերությունը հայտնել էր, որ MYSTIC հետազոտության շրջանակում դուրվալումաբ ու տրեմիլումաբ դեղորայքների կոմբինացիան ցանկալի արդյունքներ չի տվել ։ Հետազոտության ընթացքում պետք է գնահատվեր ուռուցքում PD-L1 էքսպրեսիա ունեցող հիվանդների ընդհանուր ապրելիությունն ու առանց հիվանդության զարգացման ապրելիությունը՝ դուրվալումաբով մոնոթերապիայի, դուրբամուլաբի ու տրեմելիմումաբի կոմբինացած թերապիայի դեպքում։ Ընդհանուր ապրելիության մասին հետազոտության վերջնական տվյալները պետք է ստացվեն 2018թ․ ոչ ուշ։