Եվրամիությունը հաստատել է հեպատիտ C-ի բոլոր վեց հիմնական տեսակների բուժման համար նախատեսված նոր դեղամիջոցը: AbbVie Inc ընկերության ներկայացուցիչների հաղորդմամբ՝ Maviret-ը հաստատվել է ութ հետազոտությունների արդյունքում, որոնք կատարվել են 27 երկրներից ավելի քան 2300 հիվանդի մասնակցությամբ:

Maviret-ը ուղղակի ազդեցության հակավիրուսային դեղամիջոց է (direct-acting antiviral agents - DAAs) եւ կազմված է գլեկապրեվիրի (glecaprevir, NS3/4A պրոտեազի ինհիբիտոր) եւ պիբրենտասվիրի (pibrentasvir, NS5A պրոտեազի ինհիբիտոր) համադրությունից: Քանի որ այս դեղամիջոցն արգելափակում է պրոտեինների գործողությունը, դրա ընդունումը թույլ կտա բուժման բարձր արդյունավետության հասնել՝ առանց ինտերֆերոնների նշանակման:

Հետազոտությունների ընթացքում այն շատ լավ արդյունքներ է ցույց տվել. առանց լյարդի ցիրոզի բոլոր հիմնական գենոտիպների քրոնիկական վիրուսային հեպատիտ C-ով հիվանդների 97.5%-ը, որոնք նախկինում հակավիրուսային բուժում չեն ստացել, 8 շաբաթ Maviret օգտագործելու արդյունքում կայուն վիրուսոլոգիկան պատասխանի են հասել: Ավելին, այդ ընթացքում անցանկալի կողմնակի ազդեցությունների պատճառով բուժումը վաղաժամ դադարեցնելու դեպք չի եղել: Կողմնակի ազդեցությունների թվում են գլխացավերը, հոգնածությունը, փորլուծությունը, սրտխառնոցը եւ որովայնում ցավերը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ իրենց դեղամիջոցն ակտիվ է վիրուսային հեպատիտ C-ի բոլոր գենոտիպերի դեմ եւ կարող է անփոխարինելի լինել այն հիվանդների համար, որոնք չեն կարողացել կամ չեն կարող օգտվել նախկինում հասանելի բուժման մեթոդներից:

Maviret-ը մշակելիս AbbVie Inc-ը գիտական խորհրդատվություն է ստացել ЕМА-ից: Ընկերությունը նաեւ առաջիկա շաբաթներին ակնկալում է ԱՄՆ-ի համապատասխան կառույցի կողմից նորմատիվային որոշումների ընդունմանը: