9-ամյա Անգելինա Միրզոյանին անհրաժեշտ է ուղեղի կիստայի ու ախտահարված հյուսվածքների հեռացման վիրահատություն։ 4 տարի առաջ աղջիկն արդեն մեկ նման վիրահատության ենթարկվել է, սակայն հիմա նրա ուղեղում նորից սկսել է կիստա ձեւավորվել, որի պատճառով աղջկա մոտ հաճախակի ցնցումներ են լինում։

NEWS.am Medicine-ի թղթակցին Անգելինայի մայրը՝ Գոհար Գասպարյանը, պատմել է, որ Անգելինայի խնդիրները, ամենայն հավանականությամբ, սկսվել են ուղեղում հետծննդյան արյան զեղումի հետեւանքով։ 2013-ին աղջկան տարել են Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան վիրահատել է հայտնի վիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը, Սանկտ Պետերբուրգի նեյրովիրաբուժության ԳՀԻ-ի մանկական կլինիկայի ղեկավարը։ Վիրահատության ընթացքում նա հեռացրել է բազմաթիվ կիստաներ՝ նրան նաեւ հաջողվել է հեռացնել ուղեղի բոլոր ախտահարված հյուսվածքները, իսկ դրանք աջ կիսագնդի մոտ 70 տոկոսն էին կազմում։ 

Բժիշկը մտավախություններ ուներ, որ աղջկա ուղեղում վիրահատությունից հետո նորից կիստաներ կառաջանան, բայց գրեթե 4 տարի նա իրեն հոյակապ էր զգում ու ապրում սովորական երեխաների նման՝ դպրոց էր հաճախում, խաղում։ Չնայած աջ կիսագնդի մեծ մասը հեռացվել էր, Անգելինան մտավոր ֆունկցիաների հետ կապված խնդիր չուներ, չնայած դեռ դժվարանում է կարդալ, բայց լավ հիշողություն ունի ու հրաշալի լեզվական ընդունակություններ։

Հիմա Անգելինային պետք է երկրորդ վրահատություն, որի համար Վիլյամ Խաչատրյանը շուտով Հայաստան կժամանի՝ այստեղ կա  նման վիրահատության համար անհրաժեշտ ամեն ինչ ու այստեղ այն ավելի էժան կստացվի։

Անգելինայի վիրահատության համար 8000 դոլար է պահանջվում։ Անգելինային օգնելու ցանկություն ունեցողները կարող են փոխանցումներ անել հետեւյալ բանկային հաշիվներին՝

PAYPAL ACCOUNT - [email protected]

1570015852470101 (Ameriabank USD beneficiary account. Beneficiary name: Gohar Gasparyan);

1570015852470146 (Ameriabank EUR beneficiary account. Beneficiary name: Gohar Gasparyan);

1570015852470158 (Ameriabank RUB beneficiary account. Beneficiary name: Gohar Gasparyan).

Անգելինայի մոր հետ կարելի է կապվել հետեւյալ հեռախոսահամարներով

+374 98 858469

+374 95 858469