Ապրիլի 12-ին ժամը 11:00 Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի 6-րդ լսարանում տեղի կունենա Երիտասրադ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Սոցիալական առողջություն» համաժողովը:
«Սոցիալական առողջություն» hամաժողովը կոչված է վեր հանելու առողջության եւ առողջապահական խնդիրների սոցիալ-քաղաքական ուղղվածությունը, սոցիալ-քաղաքական տարաբնույթ երեւույթների ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը մարդկային առողջության վրա: Համաժողովի խնդիրներից է նաեւ՝ պարզել սոցիալական առողջության մակարդակը Հայաստանում, վեր հանել մեր երկրում դրան սպառնացող վտանգների առանձնահատկություններն ու առաջ քաշել լուծումներ:
Համաժողովին զեկույցներ կկարդան Էռնեստ Ավանեսովը՝ՖԿՀՊԻ հոգեբանության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս,Գեւորգ Գրիգորյանը՝ բժիշկ ուռոլոգ, ԵԲՀԱ նախագահ,Վահրամ Այվազյանը՝ Զորյան ցեղասպանության միջազգային ինստիտուտից (Կանադա),Վարդան Այվազյանը՝ ՎՊՄԻ-իհոգեբանության եւ մանկավարժության ամբիոնի դասախոս,Կարեն Հարությունյանը՝ ԵՊԲՀ մագիստրատուրայի ուսանող,ԵԲՀԱ ուսանողական թեւի ղեկավար,Մարի Կատվալյանը «Անալիտիկ» Վերլուծական կենտրոնի առողջապահական հարցերի համակարգող, Լուսինե Ջաղացպանյանը՝ NGO։
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու համաժողովին:Անդամագրությունը սկսվում է ս.թ. ապրիլի 12-ին ժամը 10:30 Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի 6-րդ լսարանում :






