Նովոսիբիրսկի ծննդատներից մեկի մանկաբարձ-գինեկոլոգ Ալեքսանդր Վոլչեկը սեփական մաշկի տակ վեց չիպ է տեղադրել, որոնց միջոցով ձեռքի շարժումով բացվում են տան եւ աշխատավայրի դռները, պահում գաղտնաբառերը, այցեքարտը։ Այժմ նա երազում է նման կրիպտոկրիչի եւ գլյուկոմետրի մասին։

«Առաջին չիպը ես տեղադրեցի 2014 թվականի օգոստոսի 8-ին։ Այն թույլ չի տալիս փոխել իր գաղտնագիրը եւ հավասարազոր է Սիբիրի լեռնադահուկային հանգստավայրերից մեկի հասանելիությունը վերահսկող քարտին։ Ավելի ուշ ես այն գրանցեցի կազմակերպության հասանելիությունը վերահսկող համակարգում, որտեղ աշխատում եմ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում ասել է Վոլչեկը։

Այժմ բժշկի մարմնում վեց չիպ կա։ Որոշները նման են բանալիների, որոնցով նա բացում է դռներն ու աշխատավայրում պտուտակադռները։ Մյուսներն աշխատում են այլ հաճախականությամբ եւ կարող են պահպանել 800 բայթից մինչեւ 1 կիլոբայթ տեղեկություն։ Դրանցից մեկը տեղեկություն է պարունակում այցեքարտի մասին, մյուսները թույլ են տալիս արգելափակումից հանել համակարգիչը, պահել գաղտնաբառերը եւ այլն։

Վոլչեկն ասել է, որ չիպի ստանդարտ չափը 2х12 մմ է, իսկ նվազագույնը՝ 1.5х8 մմ-ը։ Պարուրված ֆերիտի միջնաձող պարունակող «սարքը» «փաթեթավորված է» կենսաբանորեն իներտ ապակուց շատ փոքրիկ միկրոսխեմայում։ Մաշկի տակ դրանք տեղադրվում են հաստ ասեղով մեծ (ինժեկտոր) մեծ ներարկիչով։ Ցանկության դեպքում դրանք հեշտությամբ կարելի է հանել։

«Դա իսկապս շատ հարմար է։ Ճիշտ տեղադրվելու արագայում իմպալնտները չեն զգացվում։ Մի քանի օր անց ի հայտ են գալիս ավտոմատ շարժումները՝ ձեռքը դնելով դռները բացող սարքի կամ մատը դնելով պտուտադռնակը բացող սարքի վրա»,- ասել է նա՝ նշելով, որ գործընկերներին ու ընկերներին դա արդեն չի զարմացնում, բայց հետաքրքրում է։

Բժշկի խոսքով՝ այժմ աշխարհում մի քանի թիմեր ակտիվորեն իմպլանտ են մշակում, որը ծածկագրման գործառույթներով միկրոպրոցեսոր կպարունակի եւ կարող է օգտագործվել էլեկտրոնային ստորագրության, առանց տվյալների տերմինալներում եւ հասարակական տրանսպորտում վճարման համար։ «Առանձին խնդիր է չօտարվող իպմլանտե կրիպտոկրիչը։ Բայց դա պագայում»,-ասել է Վոլչեկը։

Նա նշել է, որ նման չիպերի կիրառումը բժշկության մեջ հաղթանակ կլնի։ Օրինակ՝ արյան մեջ շաքարի մակարդակը չափելու համար իմպլանտ գլյուկոմետրի ստեղծումը, առավել եւս, որ դրա համար անհրաժեշտ տեխնիկական հիմքերն արդեն կան։