ԱՄՆ-ում առաջիկա 10 տարիներին ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետները կլինեն բուժաշխատողները եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Բանվորական մասնագիտությունները ծայրամասում կհայտնվեն: Այսպիսին են ԱՄՆ աշխատանքի շուկայի հետազոտության արդյունքները, որն իրականացրել է Economic Modeling Specialists International (EMSI) հետազոտական ֆիրման: EMSI-ն որոշել է ապագայում 10 ամենապահանջված մասնագիտությունները, ինչպես նաեւ այն 10 մասնագիտությունները, որոնք 10 տարում այժմեականությունը չեն կորցնի:
Հետազոտողները գնահատել են ամենատարածված 785 զբաղմունքները եւ ընտրել 10 առավել հեռանկարայինները: Գնահատելիս ուշադրություն է դարձվել, մասնավորապես, աշխատավարձի մակարդակի, անհրաժեշտ որակավորում ստանալու համար կրթության մեջ կատարված ներդրումների չափի եւ աշխատանքի սկզբի վրա, ինչպես նաեւ առաջիկա 10 տարում զարգացման համապատասխան մակարդակով մասնագետների պահանջարկի պոտենցիալի վրա: Որոշ մասնագիտություններ ցուցակի վերջին հորիզոնականներում են հայտնվել ցածր աշխատավարձի պատճառով, չնայած դրանց պահանջարկը կաճի:
Ամերիկացի հետազոտողները նշում են, որ հաստոցների օպերատորներին, ֆլորիստներին եւ գանձապահներին կփոխարինեն լուսանկարիչները, դիջեյները, ինտերիերի դիզայներները, բժշկական նախագծերի մենեջերները եւ ապահովագրական գործակալները:






