ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց։ Այսօր իրականացվել է գործընթացի առաջին փուլը` միելոմային հիվանդությամբ տառապող երկու հիվանդի արյունաստեղծ ցողունային բջիջների հավաքագրումը՝ մոբիլիզացված ծայրամասային արյունից:

Հավաքագրումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության «Ռաիսա Գորբաչովայի անվան մանկական ուռուցքաբանության, արյունաբանության եւ տրանսպլանտոլոգիայի կենտրոնի» տրանսֆուզիոն բաժանմունքի վարիչ Դմիտրիյ Պեւցովի եւ մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի գլխավորությամբ:

Կենտրոնի ցողունային բջիջների լաբորատորիայում կկատարվի հավաքագրված բջիջների որակի գնահատում, մշակում կրիոսառեցում եւ պահպանում հեղուկ ազոտում: