Ռուս գիտնականները մուտացիաներ են հայտնաբերել գեներում, որոնք բարձրացնում են սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Gene ամսագրում։

Կուրսկի պետական բժշկական համալսարանի, Տոմսկի ազգային հետազոտական բժշկական կենտրոնի ու Բելգորոդի պետական համալսարանի գիտնականները հետազոտել են սրտի իշեմիկ հիվանդությամբ 561 հիվանդի ու 694 առողջ մարդկանց ԴՆԹ-ի նմուշները։

Ըստ ավելի վաղ արված հետազոտությունների՝ հիվանդության պատճառներից մեկը կարող է լինել գեներում այն խախտումը, որը կապակցված է էպոկսիէյկոզատրիենյան՞՞՞ թթուների (ЕЕТ) սինթեզի հետ, որոնք սրտանոթային համակարգում կենսաբանական գործողությունների լայն սպեկտր ունեն։ ԴՆԹ-ի շղթաները, որոնք տարբերվում են մեկ «տառով», կոչվում են միանուկլեոտիդային պոլիմորֆիզմներ (SNP) կամ սնիպներ։

Գիտնականները հետազոտել են սնիպների հնարավոր ազդեցությունը գեների վրա, որոնք կոդավորում են P450 2C ցիտոքրոմի ենթաընտանիքը, որը մասնակցում է EET-ի կենսաբանական սինթեզին։ Պարզվել է, որ CYP2C ենթաընտանիքը կոդավորող գեների պոլիմորֆիզմներն իրենցից ներկայացնում են սրտի իշեմիկ հիվանդության հանդեպ ընկալունակ պոտենցիալ գենետիկ մարկերներ։ Եւս մեկ պոլիմորֆիզմ, հակառակը, կապակցված է իշեմիայով հիվանդանալու հավանականության նվազման հետ։

Գիտնականները համարում են, որ ստացված տվյալները կօգնեն ստեղծել դեղամիջոցներ, որոնք ուժեղացնում են ЕЕТ-ի սինթեզը ու ավելի անհատականացված թերապիան։ Հետագա ուսումնասիրություններն անհրաժեշտ են հիվանդությունների հավանականության հարցում այդ գեների որոշակի դերակատարումը պարզելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։