Novo Nordisk ընկերությունը ներկա պահին աշխատում է  GLP-1 դեղորայքի կլինիկական փորձարկումների միջանկյալ փուլի վրա, որը կարող է փոխարինել ներարկումները:

Դանիական ընկերությունն աշխարհում  դիաբետի դեղերի խոշորագույն մատակարարն է, այդ թվում իր հայտնի արտադրանքի՝ GLP-1 Victoza:

Օրալ ընդունման (per os) հաբերը քայլ առաջ կլինեն՝ դարձնելով բուժումն ավելի հարմար եւ բացելով նոր շուկա, այն ժամանակ , երբ դիաբետի դեպքերը աճում են ամբողջ աշխարհում, հայտնում է Newsmax Health-ը։

Գլյուկագոնանման պեպտիդ 1-ը(GLP-1) ազդում է՝ խթանելով ինսուլինի ձերբազատումը այն ժամանակ  , երբ շաքարն արյան մեջ դառնում է շատ ցածր:

Նման դեղորայքի  պերօրալ  ընդունման տարբերակի ստեղծումը ամենեւին էլ հեշտ չէ, եւ հիմնական խնդիրն այս դեպքում ՝ համոզվել, որ օրգանիզմում դեղն ամբողջությամբ ներծծվել է:

Նոր հետազոտությունը ներառում է 600 հիվանդ եւ համեմատելու է  ներքին ընդունման նոր GLP-1-ը , որպես սեմագլյուտիդ հայտնի  GLP-1-ի շաբաթական ներարկումների հետ, որը Novo-ն արդեն  փորարկում է փորձարկում է երրորդ փուլով:

Եթե ամեն ինչ լավ անցնի, Novo ընկերությունը կարծում է , որ GLP-1 պատիճները շուկայում կհայտնվեն արդեն հինգ – վեց տարի հետո: