Հարավային Կորեայում ստեղծվել է զարկերակային ճնշում չափող առաջին տվիչը (датчик), որը մարդու մարմնին կպնող սպեղանու տեսք ունի: Տոնոմետրը ստեղծվել է Սեուլի պետական համալսարանի բժշկական ինստիտուտի հետազոտական խմբի կողմից:

Նորույթն իրենից ներկայացնում է 5սմ լայնությամբ եւ 9սմ երկարությամբ թաղանթ, որի մեջ սենսոր է տեղադրված, որն անընդհատ ռեժիմով չափում է ԷՍԳ-ն եւ զարկերակային ճնշման մակարդակը:

Նշվում է, որ մշակման այս փուլում տոնոմետրի ցուցմունքները 95%-ով համընկնում են ճնշում չափող սովորական սարքերի ցուցանիշների հետ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հարավկորեական KBS հեռուստաալիքին հղումով՝ բացի այդ նորաստեղծ սարքը ամբողջությամբ համապատասխանում է ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում տոնոմետրերի համար ընդունված խիստ չափանիշներին: