Սեռական ճամապարհով փոխանցվող հիվանդությունները նենգ են՝ դրանցից ոմանք ոչ մի ախտանշան չունեն, բայց շաբաթներ, ամիսներ ու տարիներ շարունակ քայքայում են կնոջ առողջությունը։ Երբեմն այդ հիվանդություններին ի հայտ են գալիս «ընդհանուր» ախտանշաններով, որոնք կարող են հատուկ լինել մի շարք այլ հիվանդությունների։
Գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը պնդում է, որ այդ նույն վարակների պարագայում տարբեր կանանց մոտ կլինիկական պատկերները կարող է տարբեր լինել։ Մասնագետը թվարկել է մի քանի անխտանշան, որոնք կարող են ցույց տալ, որ կնոջ մոտ սեռավարակ է առկա։
- Սեռական օրգաններից արտասովոր արտադրությունը։ Այն կարող է լինել տարբեր գույների, հոտով եւ առանց։
- Ցավեր՝ որովայնից ներքեւ կամ գոտկատեղի հատվածում։ Նման ցավերը կարող են միզասեռական համակարգում բորոբոքումների պատճառով լինել, որոնք եւս կարող են սեռավարակի հետ կապված լինել։
- Սեռական ակտի ժամանակ ցավերը եւս ուշադրության են արժանի եւ կարող են մատնանշել օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայությանը։
- Սեռական ակտից հետո արյունը եւս բժշկին դիմելու առիթ է։
- Անհարմարավետությունը կամ այրոցները միզելուց ընթացքում կարող են միզասեռական համակարգում վարակների պատճառ լինել։
- Արգանդի վզիկի վնասվելը կամ լորձենախախտը եւս վիրուսային ինֆեկցիանի հետեւանքով կարող են լինել։ Օրինակ՝ մարդու պապիլոմայի վիրուսի, որը եւս սեռական ճանապարհով է փոխանցվում։
- Ցան, վերքեր կամ խոցեր սեռական օրգաններին։
Սակայն նշված ախտանշանները կարող են այլ հիվանդությունների պատճառով լինել կամ նորմայի տարբերակ։ Այնուամենայնիվ, դրանցից ցանկացածի պարագայում խորհուրդ է տրվում բժշկի դիմել՝ դրանց պատճառը պարզելու եւ անհրաժեշտության դեպքում բուժում ստանալու համար։ Սեռական կյանքով ապրող կանանց խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ գինեկոլոգի այցելել նույնիսկ առանց ախտանշնաների, քանի ինչպես նշվեց, սեռավարկները հաճախ ի հայտ չեն գալիս։






