Պատվաստումների ազգային օրացույցը այն պատվաստումների ցուցակն է, որում նշված է, թե ինչ պատվաստում եւ որ տարիքում է անհրաժեշտ կատարել: Համարվում է, որ ազգային օրացույցի շրջանակում կատարվող պատվաստումները թույլ են տալիս երեխաների շրջանում նվազեցնել մի շարք ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդացածությունը: Իսկ եթե պատվաստված երեխան, այնուամենայնիվ, հիվանդանա, ապա հիվանդությունը թեթեւ ընթացք կունենա, քան եթե երեխան պատվաստված չլիներ:

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է պատվաստումների ցուցակը, որոնք Հայաստանում երեխաներին կատարում են ըստ ազգային օրացույցի:

Երեխայի ծնվելուց հետո (24 ժամվա ընթացքում). վիրուսային հեպատիտ B

Երեխայի ծնվելուց հետո (48 ժամվա ընթացքում). ԲՑԺ (թոքախտ)

6 շաբաթ. դիֆթերիա, կարկամախտ, կապույտ հազ, հեպատիտ B, b տեսակի ինֆլյուենցիտ հեմոֆիլյուս, պոլիոմիելիտ, ռոտավիրուս, պնեւմոկոկ

12 շաբաթ. դիֆթերիա, կարկամախտ, կապույտ հազ, հեպատիտ B, b տեսակի հեմոֆիլյուս ինֆլյուենցիտ, պոլիոմիելիտ, ռոտավիրուս, պնեւմոկոկ

18 շաբաթ. դիֆթերիա, կարկամախտ, կապույտ հազ, հեպատիտ B, b տեսակի հեմոֆիլյուս ինֆլյուենցիտ, պոլիոմիելիտ, պնեւմոկոկ

24 շաբաթ. ապաակտիվացված պոլիոմիելիտ

12 ամիս. կարմրախտ, կարմրուկ, խոզուկ

18 ամիս. դիֆթերիա, կարկամախտ, կապույտ հազ, պոլիոմիելիտ

6 տարեկան. դիֆթերիա, կարկամախտ,  պոլիոմիելիտ, կարմրախտ, կարմրուկ, խոզուկ

15-16 տարեկան (այնուհետեւ 10 տարին մեկ անգամ).  դիֆթերիա, կարկամախտ

16-17 տարեկան. մենինգոկոկեր, վիրուսային հեպատիտ А (2 անգամ), պնեւմոկոկեր, կարմրախտ, կարմրուկ, խոզուկ, տուլյարեմիա: