Արեւադարձային կլիմային հատուկ չիկունգունյա տենդի դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում՝ Պրովանս շրջանում: Բժշկի է դիմել արդեն 4 հիվանդ:

Ռոսպոտրեբնադզորը Լազուրե ափ մեկնել պատրաստվող ռուսաստանցիներին նախազգուշացրել է, որ Ֆրանսիայի այդ շրջանում համաճարակային իրավիճակը վատթարացել է՝ չիկունգունյա վիրուսով վարակվածներ կան:

Դեպքը տեղի է ունեցել Լը Կանն դե Մոր քաղաքում, հիվանդանոցում 4 մարդ է հայտնվել: Նախկինում համարվում էր, որ հիվանդությունը բնորոշ է միայն Հնդկաստանին, Հարավ-Արեւելյան Ասիայի եւ Աֆրիկայի երկրներին: Չիկունգունյա տենդը հազվադեպ չէ նաեւ Մեքսիկայում ու Գվատեմալայում, սակայն վերջին տարիներին հիվանդությունը նաեւ եվրոպացիներին է հասել:

Հիվանդությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ (40 աստիճանից ավելի), հոդերում եւ մկաներում սուր ցավերով, սրտխառնոցով: Հիվանդը ցանով է պատվում: Չիկունգունյայի դեմ հակավիրուսային դեղամիջոց առայժմ չկա, հիվանդին ընդամենը վիճակը թեթեւացնող դեղորայքեն նշանակում: Իրավիճակը կարող է բարդանալ, եթե ներքին արնահոսություն սկսվի, որոշ դեպքերում դա կարող է մահվան հանգեցնել: Վիրուսը փոխանցվում է խոնավ տաք կլիմայում բնակվող մոծակների միջոցով: