2017 թվականի հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն, Հայաստանում բրուցելոզով հիվանդացության աճ է արձանագրվել: Այս մասին ասված է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության ազգային կենտրոնի հաշվետվությունում:

Դրա համաձայն՝ 2017թ. հունիսին բրուցելոզի 67 դեպք է արձանագրվել, հուլիսին՝ 46, մինչդեռ անցյալ տարի այս ցուցանիշները կազմում էին, համապատասխանաբար, 29 եւ 36:

Դատելով հաշվետվությունում ներկայացված գրաֆիկից՝ բրուցելոզով հիվանդացության աճ է նկատվում այս տարվա մարտից:

Հաշվետվության համաձայն՝ հիվանդացության աճը պայմանավորված է հունիսից հանրապետությունում իրականացվող հիվանդության բացահայտման ակտիվ աշխատանքներով եւ բրուցելոզի տեսանկյունից անբարենպաստ տնտեսությունների վերաբերյալ անասնապահական ծառայությունների տվյալների հիման վրա լաբորատոր հետազոտություններով: