2017 թվականի հուլիսին Հայաստանում աղիքային ինֆեկցիոն հիվանդությունների 1079 դեպք է գրանցվել, դրանցից 333-ը՝ Երեւանում, 746-ը՝ մարզերում: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության նվազում է նկատվել:
Ներկայացված գրաֆիկի համաձայն՝ 2017 թվականի հուլիսին, տարվա առաջին հինգ ամիսների համեմատ, աղիքային ինֆեկցիաներով հիվանդացությունն աճել է: Դա կապված է աղիքային ինֆեկցիաների սեզոնայնության հետ, ասված է Կենտրոնի հաշվետվությունում:
2017 թվականի հուլիսին հուլիսին աղիքային ինֆեկցիաների բռնկում չի նկատվել:
Բացի այդ՝ հուլիսին սննդային թունավորման 5 դեպք է արձանագրվել՝ 16 տուժածով. մահվան դեպք չի եղել: Ստաֆիլոկոկի թունավորման մեկ դեպք գրանցվել է Սյունիքի մարզում՝ 10 տուժածով (աղբյուրը տանը պատրաստված տորթն է եղել), սնկային թունավորման 4 դեպք էլ՝ 6 տուժածով, գրանցվել է Լոռու մարզում:






