«Հարցրու բժշկին» հերթական հաղորդման հյուրն է ինվազիվ սրտաբան Միքայել Ադամյանը։ Բժիշկը պարզաբանում է, թե ինչպես պետք է կազմակերպեն իրենց հանգիստը սիրտ–անոթային խնդիրներ ունեցող հիվանդները, ինչպես նաեւ, որ ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։
Միքայել Ադամյանը պատասխանում է հետեւյալ հարցերին.
- Ինչո՞ւ է շոգը հատկապես վտանգավոր սրտանոթային խնդիրներ ունեցողների համար։
- Ինչպես դիմակայել շոգին սրտանոթային խնդիրներ ունեցողներին։
- Ինչո՞ւ են գարունն ու աշունը համարվում ամենավտանգավորը սրտանոթային խնդիրներ ունեցողների համար։
- Ինքնաթիռով ճանապարհորդելը որքանո՞վ է վտանգավոր սրտանոթային խնդիրներ ունեցողների համար։
- Ի՞նչ տեսակի հանգիստ է խորհուրդ տրվում սրտանոթային խնդիրներ ունեցողներին։
- Կրծքավանդակի ինչպիսի՞ ցավի դեպքում պետք է սրտի նոպա կասկածել։
- Ի՞նչ այլ ախտանշաններ կան, որոնք վկայում են սրտի նոպայի մասին։





