Մեծ Բրիտանիայի շուրջ 200 հազար բնակիչներ կարող են հեպատիտ Е-ով (HEV) վարակված լինել։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայի ԱԳն-ն։ 

Անգլիայի առողջապահության նախարարությունը (PHE) հայտարարել է, որ հեպատիտ Е-ի հաստատված դեպքերի թիվը 2016 թվականին հասել է 1266-ի՝ ի համեմատություն 2010-ի 368-ի։ Ներկայում երկրի շուրջ 200 հազար բնակիչ է վարակված։ 

Հիվանդության աղբյուր է դարձել եվրոպական արտադրողների (Նիդերլանդներ, Դանիա, Գերմանիա) հեպատիտ E-ի G3-2 վիրուսով վարակված խոզի միսը (խոզապուխտ, երշիկ, նրբերշիկ)։ Հեպատիտ Е-ի «եվրոպական» շտամը տարբերվում է նրանցից, որոնք ունեն Մեծ Բրիտանիայում «մեծացած» խոզերը։ Դրա հետ կապված՝ գիտնականները «եվրոպական» շտամն անվանել են «Brexit-ի վիրուս»։

Անգլիայի պարենային ստանդարտների (FSA) եւ Եվրոպական վարչության պարենային անվտանգության  մասնագետները (EFSA) նշում են, որ չնայած Անգլիայում խոզերի գլխաքանակի 90 տոկոսը կարող է վարակված լինել հեպատիտ Е-ով, հիվանդների թվի կտրուկ ավելացման պատճառը հենց եվրոպական արտադրանքն է։ Այսպես, վերջին ժամանակներում բրիտանացիների շրջանում հիվանդության դեպքերի 80 տոկոսի պատճառը ԵՄ-ից ներկրված խոզի մսից արտադրանքներն են։ 

Մարդուց մարդու վիրուսը շատ հազվադեպ է փոխանցվում, բացի արյան փոխներարկման դեպքերից։