Սեպտեմբերի 9-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնը կազմակերպում է «Բնածին եւ ձեռքբերովի սրտի արատներով վերարտադրողական տարիքի կանանց վարումը» թեմայով գիտաժողով։

Գիտաժողովը կմեկնարկի ժամը 11:00-ին, «Դաբլ Թրի Բայ Հիլթըն» հյուրանոցի համաժողովների դահլիճում։

Գիտաժողովի ղեկավարը հայտնի սրտաբան Կարեն Քուրդովն է։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարից Կարեն Քուրդովը «Աստղիկ» ԲԿ-ի կանացի կոնսուլտացիայի բաժնում 18-22 շաբաթական հղիության ժամկետում պտղի էխոկարդիոգրաֆիա է կատարում։