Թուրքիայի Անթալիա նահանգում Կոկսակի վիրուսով վարակված ռուսաստանցիների թիվը վերջին երկու ամսում հասել է 59-ի։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ Իրավիճակային-ճգնաժամային կենտրոնը։
«Սույն թվականի 01.07-02.09 ընկած ժամանակահատվածում Անթալիա նահանգում մեր համաքաղաքացիների շրջանում «Կոկսակի» վիրուսով վարակվելու 59 դեպք է գրանցվել (հիմնականում՝ մինչեւ տասը տարեկան երեխաներ)»,- ասվում է կենտրոնի հաղորդագրությունում։
Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ի դրությամբ, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր հուլիսի 1-ից Կոկսակի վիրուսով վարակվելու 36 դեպքի մասին։
Կոկսակին էնտերովիրուսների խումբ է, որոնք մենինգիտի զարգացման օջախներից մեկն են։ Որպես կանոն՝ վիրուսով վարակվում են ջրից, սակայն հնարավոր է նաեւ օդակաթիլային ճանապարհով, կեղտոտ մթերքների եւ կենցաղային առարկաների միոջոցով, ինչի հետ կապված՝ զբոսաշրջային վայրերում խորհուրդ չի տրվում այցելել, օրինակ, ընդհանուր օգտագործման լողավազաններ։






