Դյուկի համալսարանի գիտնականները քաղցկեղի բուժման համար հատուկ մեթոդ են մշակել էթանոլի մեծ չափաբաժին պարունակող ներարկման միջոցով, հայտնում է Ամերիկյան առողջապահության և գիտության խորհրդի մամուլի ծառայությունը։ Հետազոտության հեղինակները նշում են, որ էթանոլի հիմքվ գելի ներարկումը կոնկրետ ուռուցքի դեպքում հանգեցրել է չտեսնված արդյունքների։ Հետազոտության արդյունքները տպագրվել են Nature ամսագրում։
Օնկոլոգիական հիվանդությունների բուժման մեջ արդեն կիրառվում է էթիլ սպիրտով ամիլյացիան։ Նմանատիպ բուժման ընթացքում էթիլ սպիրտը ներարկում են ուռուցքի մեջ, որը հանգեցնում է սպիտակուցների քայքայմանը, ջրազրկմանը և բջիջների մահվանը։ Այս մեթոդը կիրառվում է լյարդի քաղցկեղի որոշակի տեսակներ բուժման մեջ, իսկ դրա արդյունավետությունն ուղիղ համեմատական է վիրաբուժական միջամտությանը։ Առավելություն է գինը։ Ինչպես հայտնում է Ամերիկյան առողջապահության և գիտության խորհուրդը, մի պրոցեդուրայի արժեքն է 5 դոլար։ Սակայն էթիլ սպիրտի միջոցով աբլյացիան կիրառվում է միայն ֆիբրոզային պատիճով ուռուցքների համար։ Դրանից բացի, բուժման ընթացքում առողջ բջիջների վնասման վտանգ կա։ Ինչպես նաև պետք է բուժման ընթացակարգը կանոնավոր կերպով կրկնել։ Դյուկի համալսարանի գիտնականներին հաջողվել է կատարելագործել տվյալ բուժման մեթոը։ Նրանք միացրել են էթանոլ սպիրտը էթիլցելյուլոզայի հետ։ Նման լուծույթը ուռուցքի մեջ ներարկելու դեպքում դառնում է մածուցիկ և չի տարածվում։ Այս պատրաստուկը օգտագործվել է գերմանամկների տափակբջջային կարցինոմայի բուժման համար։ Կենդանիների մի խմբաքանակին ներարկել են միայն մաքուր էթանոլ։ Մի շաբաթվա ընթացքում ուռուցքներից ոչ մեկը չի փոքրացել։ էթանոլի չափաքանակի մեծացման դեպքում 12 ուռուցքից 4 ի չափսերը կրճատվել էին։ էթանոլ պարունակող գելը ներարկել էին 7 կենդանիների և 7-ի ուռուցքներն էլ փոքրացել էին։ Գիտնականները հուսով են որ այս բուժումը կկարողանան կիրառել նաև կրծքագեղձի և արգանդի վզիկի նորագոյացությունների բուժման դեպքում։ Բուժման ցածր գինը մատչելի կդարձնի այն զարգացող երկրների համար, որտեղ չկան համապատասխան բուժսարքավորումներ։






