Երեւանում, սեպտեմբերի 10-ին, 97 տարեկանում մահացել է Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ Սուրեն Զոհրաբյանը: Նա նյարդավիրաբուժական ծառայության հիմքերը դրել է ոչ միայն Հայաստանում: Զոհրաբյանի ջանքերի շնորհիվ նյարդավիրաբուժության կլինիկաներ են բացվել Իրաքում (1960 թվական), ինչպես նաեւ Լուսակայի (Զամբիա, 1971 թվական) բժշկական համալսարանում:
75 տարվա բժշկական գործունեության ընթացքում Զոհրաբյանը շուրջ 300 գիտական աշխատություն եւ մենագրություն է գրել:Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 18։00-ին Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, սեպտեմբերի 12-ի ժամը 14։00-ին։






