Ծխող կանանց մոտ դաշտանադադարը կարող է 9 տարի շուտ վրա հասնել, քան «նախատեսված» է, պնդում են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։
14 տարի շարունակ գիտնականներն ուսումնասիրել են 400 կանանց, որոնք հետազոտության մեկնարկին եղել են 35-47 տարեկան։ Հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ ծխող եւ չծխող կանանց դաշտանադադարը վրա է հասնում տարբեր տարիքում։ Մասնավորապես՝ չծխողների մոտ դաշտանադադարը սկսվել էր հետազոտության մեկնարկից մոտ 14 տարի անց։ Իրական առնվազն 10 ծխախոտ ծխող կանանց մոտ դաշտանադադարը վրա է հասել միջինում 11 տարի անց, իսկ օրական մեկ տուփ ծխողների մոտ՝ 5 տարի անց։
Նախագծի հեղինակները նշել են, որ եվրոպական ռասայի շատ կանանց մոտ կա հատուկ գենային մուտացիա, որն ուժեղացնում է օրգանիզմի վրա ծխախոտի բացասական ազդեցությունը։ Խոսքը CYP3A4*1B եւ CYP1B1*3 գեների մասին է։ Բացառված չէ, որ հենց այդ գեների պատճառով են ծխողները 9 տարի շուտ դաշտանադադար ունենում, քան չծխողները։
Նշենք, որ դաշտանադադարը նորմալ է համարվում 50-55 տարեկան հասակում։ Վաղ է համարվում դաշտանադադարը, որը վրա է հասել 40-45 տարեկանում, իսկ վաղաժամ՝ մինչեւ 40 տարեկանը վրա հասած դաշտանադադարը։






