Եմենում խոլերայով հիվանդացության դեպքերի քանակը մինչեւ տարեվերջ կարող է մեկ միլիոնի հասնել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Եմենում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ֆեյթը։

«Մինչեւ տարեվերջ մենք կունենանք խոլերայի մոտ մեկ միլիոն դեպք։ Եւ ով գիտի, գուցե որեւէ այլ նոր բռնկում․․․ Գնահատականները տարբեր են, բայց այնտեղ 25 միլիոն մարդ կա ու մենք ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ հիվանդների քանակը կգերազանցի 900 հազարը, այսինքն գրեթե մեկ միլիոնի կհասնի»,- ասել է նա։

Ֆեյթը շեշտել է, որ երկրում աղետալի իրավիճակ է, առողջապահության համակարգը ամբողջությամբ փլված է։ Նա կոչ է արել փակել Սանայի միջազգային օդանավակայանը՝ հիվանդության տարածումը կանխելու համար։