Մեդիտացիան օգտակար է ոչ միայն նյարդային համակարգի, այլեւ սրտի ու անոթների համար, հայտնում են American Heart Association-ի մասնագետները։ Նրանց խոսքով՝ մեդիտացիայով զբաղվելը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, բայց իհարկե չի կարող փոխարինել առողջ կենսակերպին ու բժշկի նշանակած դեղորայքին։
Գիտնականները փորձել են պարզել, թե ինչ ազդեցություն են թողնում առողջության վրա զանազան մեդիտացիաները, լիցքաթափմաննն ուղղված պարապմունքները ու տրանսցենդենտալ մեդիտացիան։ Բոլոր մեդտիտատիվ վարժություններով միջինը զբաղվել են օրական մեկ կամ երկու անգամ՝ առնվազն 20 րոպե։ Պարզվել է, որ մեդիտացիան նվազեցնում էր սթրեսի, տագնապի մակարդակն ու թուլացնում դեպրեսիան։ Նաեւ բարձրացել էին քնի որակն ու ընդհանուր բարեկեցության ցուցանիշները։
Հայտնի է, որ սթրեսը, տագնապը, քնի ցածր որակն ու դեպրեսիան ուղղակիորեն կապակցված են սրտի հիվանդությունների հետ։ Մեդիտացիան նաեւ օգնում է հրաժարվել ծխելուց ու նվազեցնում է արյան ճնշումը, ինչը նույնպես օգտակար է սրտի համար։ Կան նույնիսկ հիմքեր ենթադրելու, որ մեդիտացիան նվազեցնում է սրտի նոպաների հավանականությունը։
Բժիշկ Գլեն Լեւինը՝ Baylor College of Medicine-ից նշել է, որ մեդիտացիաները, ըստ ամենայնի, իրոք համալիր ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա։ Եվ քանի որ մեդիտացիա սովորելը բարդ չէ եւ առհասարակ ռիսկեր չի պարունակում՝ մասնագետը խորհուրդ է տալիս բոլորին սկսել մեդիտացիայով զբաղվել թեկուզ սրտի հիվանդությունների կանխարգելման համար։






